Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վնասվածք է ստացել Չեխիայի դեմ Եվրո-2016-ի D խմբի երկրորդ տուրի խաղում, որում փոխարինվել էր 62-րդ րոպեին:
Le Figaro-ն հայտնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել Իսպանիայի հավաքականի դեմ երրորդ տուրի խաղին, որը տեղի կունենա հունիսի 21-ին Բորդոյում:
Եվրո-2016-ի երկրորդ տուրից հետո D խմբում Իսպանիան ունի 6 միավոր, Խորվաթիան՝ 4, Չեխիան՝ 1, իսկ թուրքերը կրել են 2 պարտություն: