ՏՄՊՊՀ-ի հարուստ անդամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արտյոմ Հովհաննիսյանը բավականին պատկառելի ունեցվածքի տեր է: Նրա դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 64 մլն դրամ եւ 112 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ ՏՄՊՊՀ անդամը հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական 606 հազար դրամ:

Նա իր պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է նաեւ իր անշարժ գույքը. հասարակական նշանակության չորս հատ շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաեւ վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը), մեկ անհատական բնակելի տուն, մեկ հողամաս եւ մեկ բնակարան: Նա ունի նաեւ 6 հազար 660 ռուբլի արժեքով բաժնեմաս: Պաշտոնը ստանձնելիս ունեցել է նաեւ 7 մլն ռուբլի եւ 54 հազար 814 դոլարի փոխառություններ:

 




Լրահոս