Եռանախագահների հանդիպումը մեզ ոչինչ չի տա. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ էության միջազգային հանրության դիրքորոշումը չի փոխվի Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումից. այդ հանդիպումը մեզ ոչինչ չի տա: Այս համոզմանն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Վերջինիս գնահատմամբ` Ռուսաստանը փորձում է պատասխանատվությունն իր վրա վերցնել երկու կողմերի կոնֆլիկտը լուծելու համար, և պատահական չէ, որ Ռուսաստանն է ստանձնում համանախագահների հանդիպման պատասխանատվությունը. «Հայաստանը` հակառակ Ադրբեջանի, խանդ չունի Ռուսաստան-Ադրբեջան կողմերի շփումից: Հնարավոր է` վերջին հանդիպումն օգտակար լինի. ոչինչ չենք կարող բացառել: Ես համոզված կարող եմ ասել, որ այդ հանդիպումից Ադրբեջանի քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինի. միևնույնն է նա հավատարիմ է իրենց կողմից կիրառվող ռազմական քաղաքականությանը»:

Բանախոսը նկատում է, որ փուլային տարբերակը խնդրի լուծման համար շատ մեծ հարված կլինի Արցախի Հանրապետության համար: Խ. Հարությունյանի խոսքով` մեզ պետք է ընդամենը դինամիկ ուժով արագ զարգանալ. փրկության ճանապարհը դա է:




Լրահոս