Պուտինը ցանկանում է ամրապնդել խաղաղապահի իր իմիջը. Մեթյու Բրայզա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Հարավային Կովկասի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզան Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումը դրական փաստ է համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը բարենպաստ մթնոլորտ ստեղծեց քաղաքական գործընթացի հետագա առաջընթացի համար: Հանդիպումից հետո կոնֆլիկտի լուծում կամ գլոբալ փոփոխություններ չէր ակնկալվում: Հանդիպումն ամրապնդեց մայիսի 16-ին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ընդհանուր առմամբ, այդ հանդիպումը կայացած կարելի է համարել»,-Trend-ը մեջբերում է Բրայզայի խոսքը:

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ հանդիպմամբ ցանկանում է ամրապնդել խաղաղապահի իր իմիջն ու այդպիսով ազդեցություն ունենալ ԵՄ-ի վրա՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկման համար:

«Վլադիմիր Պուտինի մասնակցությունը դրական կարելի է գնահատել, քանի որ հանդիպումն ընթանում էր ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,-ասել է Բրայզան:




Լրահոս