ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ասվում է ԵԱՀԿ գերմանական նախագահության Թվիթերի էջում:

Հանդիպման ժամանակ քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ուղիները:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:




Լրահոս