Վերին Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Հայաստանից արտերկիր ծիրան տեղափոխողներն անելանելի վիճակում են հայտնվել: Բանն այն է, որ Լարսի անցակետն արդեն մի քանի ժամ է՝ փակ է: Մեզ ահազանգողների փոխանցմամբ՝ պատճառը քարաթափումն է: Իսկ ԱԻՆ-ից ներկայացրին, որ Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ, հնարավոր արտակարգ դեպքերից և պատահարներից խուսափելու նպատակով Վերին Լարսի անցակետը ժամանակավորապես փակվել է :

Քիչ առաջ ԱԻՆ-ից հայտնեցին, որ անցակետը դեռևս շարունակվում է փակ մնալ: Բացվելու վերաբերյալ հստակ ժամկետներ չեն նշվում:




Լրահոս