Հարց քաղաքացիներից` հնարավո՞ր է կենսաթոշակը վճարել լիազորագրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հնարավոր է կենսաթոշակը վճարել լիազորագրով: Եվ խնդրում եմ ասեք՝ ընդհանրապես ի՞նչ ժամկետում է վճարվում չվճարված կենսաթոշակի գումարը:

Գայանե Եփրեմյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակը վճարվում է ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով, ինչպես նաեւ ՀՀ հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում՝ նաեւ այդ պետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով:
Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավել ժամանակահատվածի կենսաթոշակի գումար՝ սկսած կենսաթոշակ չվճարված ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը: Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսից հետո կենսաթոշակի գումարը տվյալ լիազորագրով չի վճարվում:




Լրահոս