ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին շատ դժվար է “բռնացնել” իր աշխատավայրում։ Այս մասին գրում է “Չորրորդ իշխանություն” թերթը եւ հավելում. “Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նախարարը վատառողջ է, եւ հենց դրանով էլ պայմանավորված են նրա բացակայությունները։ Մինչդեռ այս օրերին Ավանեսյանին տեսնողներ են եղել տարբեր միջոցառումներին, ասում են՝ օրերս նա հարսանիքի է մասնակցել, որտեղ անգամ պարել է։ Այսինքն՝ նախարարի վատառողջ լինելու փաստը դեռ ապացուցված չէ։
Փոխարենը “ՉԻ” աղբյուրների տեղեկացմսւմբ՝ նախարարը խոր դեպրեսիայի մեջ է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման հետ կապված։ Բանն այն է, որ Ավանեսյանն հայտնի է իր արեւմտյան կողմնորոշումներով, եւ նրան նշանակել են նախարար հենց այն բանի համար, որ վերջինս պատրաստի Եվրոպական ասոցացման համաձայնագրի հետ կապված հայաստանյան փաստաթղթերը։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում