Խցանվել էր Արթիկի սելավատարը. ինչ վիճակ է քաղաքում ջրհեղեղից հետո (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, երեկ Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ էր: Ձնհալքի հետևանքով սելավաջրերի մեծ հոսք է եղել դեպի քաղաք, ինչի հետևանքով կեղտաջուրը լցվել է մարդկանց տները, գոմերը:

Քաղաքապետարանից ArmLur.am-ին հայտնեցին, որ հունիսի 24-ին սարերից եկած տիղմը և քարերը խցանել են Արթիկի սելավատարը և սելավը փոխել է հունը: Ջուրը դուրս է եկել սելավատարից և լցվել փողոցներըսելավատարին հարակից տների բակերը և տները:

Վտանգավոր գոտուց մարդիկ տարհանվածեն, մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Այս պահին համայնքային իշխանության կողմից ձեռնարկված են բոլոր միջոցառումներն իրավիճակն արագ կարգավորելու նպատակով: Քաղաքապետը սելավաջրի մակարդակը ձորերում բարձրանալու պահից դեպքի վայրում է եղել, խոսել մասնագետների և բնակիչների հետ:

Այժմ էլ նա զբղված է այս տարերքի հետևանքների վերացման խնդրով:Համապատասխան գերատեսչությունների հետ համատեղ կազմակերպվում են աշխատանքներ սելավատարերի հունը կարգավորելու և հետագա տեղումներով պայմանավորված հեղեղումների աղետալի հետևանքները  կանխելու համար: 1-2 ժամից սպասվում է  հատուկ տեխնիկան: Սարերեւմ անձրևը շարունակվում է, սելավատարերում ջրի հոսքը չի նվազել: Արթիկ է ժամանելու ՀՀ վարչապետը:

34186f0c-0347-4971-866f-5deecc92ea01

e822d853-a2fb-40e5-bb6d-db545a95e1a3




Լրահոս