ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խստացված ստուգայցեր Արթիկ և Գյումրի քաղաքներում․ խախտումներ չեն արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 23-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ ուղղված հերթական խստացված ստուգայցը կատարել են ՀՀ Շիրակի մարզում։

Արթիկ և Գյումրի քաղաքների զբոսայգիներում, հրապարակներում, պատմության և մշակույթի հուշարձանների, եկեղեցիների հարակից տարածքների դիտարկումների արդյունքում խախտումներ չեն արձանագրվել։

Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմամշակութային վայրերը մարդաշատ չեն եղել՝ հերթեր և կուտակումներ չեն գրանցվել, նկատվել են դիմակները ոչ ճիշտ կրելու դեպքեր։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս