Հարց քաղաքացիներից` օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Մարինե Սալմանյան (35 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնության պետական գրանցման համար ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը՝ – ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը.

-ամուսնության բացակայության մասին տեղեկանք՝ օտարերկրյա իրավասու մարմինների կողմից՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված ապոստիլով, հաստատմամբ՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ.

-նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ՝ ստորագրությունների վավերականության ապոստիլով հաստատմամբ, նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (օրինակ՝ մահվան վկայական, ամուսնալուծության վճիռ, ամուսնալուծության վկայական եւ այլն).

-անձնագրի պատճենը՝ ՀՀ նոտարական թարգմանությամբ հաստատված:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տվյալներով՝ 2014թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում գրանցված ամուսնությունների թիվը կազմում է 9 հզ. 566, ինչը 744-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մայրաքաղաքում այս տարվա հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 3 հզ. 299 ամուսնություն:




Լրահոս