Այսօր մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածներ փակ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն կատարած այցի առնչությամբ այսօր  դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում.

ժամը 16.00-17.00 – Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – Արգիշտիի փողոց – Գր.Լուսավորչի փողոց – Արշակունյաց պողոտա – Աշխատանքի հրապարակ – Արշակունյաց պողոտա – Նորագավիթ – Արտաշատի խճուղի։

ժամը 17.15-18.30 – Նորագավիթ – Արշակունյաց պողոտա – Աշխատանքի հրապարակ – Արշակունյաց պողոտա – Գր.Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց – «Հաղթանակ» կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – Թաիրով համայնք – գեներալ Ի.Գասպարյանի փողոց – «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

Պատճառվող անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։




Լրահոս