Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծիք է հայտնել, որ Brexiti-ից (Մեծ Բրիտանիայի դուրսբերումը ԵՄ-ից) հետո Ֆրանսիան և Գերմանիան պետք է նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնեն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեր դաշնակից երկիրը, ում հետ մենք բազմաթիվ կապեր ունենք, որոշում է ընդունել Եվրամիության կազմից դուրս գալու մասին: Կազմակերպություն, որը մենք անքակտելի էինք համարում: Այժմ համոզված եմ, որ պատասխանատվությունն իր վրա կստանձնեն Ֆրանսիան և Գերմանիան, քանի որ մենք ցույց տվեցինք, թե ինչպես դժբախտությունից, սարասփից և պատերազմից կարողացանք բարեկամական հարաբերություններ ստեղծե»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նրա խոսքով՝ իրարից զատ եվրոպական պետությունները բախումների և տարաձայնությունների մեջ գնտվելու ռիկսի են դիմում:
«Միավորվելով՝ մենք կարող ենք խաղաղություն հաստատել»,-ամփոփել է Օլանդը: