Արտեմ Ասատրյանն Ապարանում շփվել է գործատուների և աշխատանք փնտրողների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի  28-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնիմարզում: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:

Առաջին կանգառը Ապարան քաղաքն էր, որտեղ նախարարը մարզպետի և Ապարանի քաղաքապետի  ուղեկցությամբ եղել է Զբաղվածության գործակալության կողմից կազմակերպված Աշխատանքի տոնավաճառում, որին մասնակցում էին մարզի մի քանի համայնքների  29 գործատու՝  առաջարկելով 92 թափուր աշխատատեղ:

Նախարար Արտեմ Ասատրյանը շփվել է գործատուների և աշխատանք փնտրողների հետ, ծանոթացել առաջարկվող աշխատանքներին,ներկայացվող պահանջներին:

«Աշխատանքի տոնավաճառը մեր  զբաղվածության պետական  հաջողված ծրագրերից  է, որը հնարավորություն է ընձեռում անմիջականշփումների միջոցով աշխատանք փնտրողների և աշխատանք առաջարկողների միջև կապ ապահովել, ինչի արդյունքում աշխատանքգտնելու հնարավորություներն ավելի են մեծանում»,-նշել է նախարարը:

Աշխատանքային այցի շրջանակներում նախարարը ծանոթացել է  Ապարան և Աշտարակ քաղաքներում համալիր սոցիալականկենտրոնների համար նախատեսված  շենքային պայմաններին, ընդգծել մարզում կենտրոններ ստեղծելու կարևորությունը, որոնքքաղաքացիներին մատուցելու են համալիր սոցիալական ծառայություններ:

Նախարարի խոսքով՝ ծրագրի արդյունքում հանրապետությունում  կձևավորվեն շուրջ 55  համալիր սոցիալական կենտրոն:

Նախարար Արտեմ Ասատրյանի աշխատանքային այցի վերջին կանգառը Փարպի համայնքն էր, որտեղ նախարարը  ծանոթացել էժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրերից մեկի՝ «Վարձատրվող հասարակական աշխատանք» ծրագրի արդյունքներին:

Ծրագրի արդյունքում Փարպի համայնքում իրականացվել է մարզադաշտի բարեկարգում, հանդերձարանների կառուցում ևհամապատասխան վերանորոգումներ:

«Վստահ եմ, որ համայնքի  բնակչությունը բավականին ոգևորված է ծրագրով, քանի որ պետական ծրագրի  շրջանակներումիրականացվել է համայնքային ծրագիր, որը անհրաժեշտ է  համայնքի բնակչությանը: Միաժամանակ,  ծրագիրը  ժամանակավորզբաղված է դարձրել համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին, ովքեր  աշխատանքի դիմաց  օրական վարձատրվել են  5 հազարդրամ»,-նշել է նախարարը և  հավելել, որ «Վարձատրվող հասարակական   աշխատանք» ծրագիրը համայնքային ենթակառուցվածքների վերանորոգման, վերակառուցման խնդիրների լուծման տեսանկյունից ժամանակավոր զբաղվածության լավագույն ծրագրերից մեկն է:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս