ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՐՈՆԻԿ ԱՆՀԱՋՈՂ Երկար մտմտումներից հետո ՀՀԿ-ն գտավ հերթական «ամենաանհաջող կադրին»` Կարեն Անդրեասյանին, որի մոտ «Քոչարյանի ամենաանհաջող կադրը» պարզապես մտքի գիգանտ էր: Եվ հիմա այն պատգամավորները, որոնք իրենց հակակրանքն էին արտահայտում Անդրեասյանի նկատմամբ, պիտի գնան եւ խելոք քվեարկեն նրա օգտին:ԱՆՀԱՋՈՂ ԳՈՐԾ «Ժառանգություն» խմբակցությունն ամբողջ կազմով  բաց նամակ է հղել ԱԺ      նախագահին,  Գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին, ԵԽԽՎ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցեմբերգերին եւ այլոց: Նամակում ասվում է, որ Զարուհի Փոստանջյանի եղբոր ձերբակալության ժամանակ տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության 21-րդ, «Ձերբակալված եւ կալանավորված անձնաց պահելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ, 15-րդ, 48-րդ, Մարդու իրավունքների եւ  հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ հոդվածների կոպիտ խախտում։ԱՆՀԱՐԱՎ, ԱՆՀՅՈՒՍԻՍ«Հանքավայրերի բաց եղանակով շահագործման, բնապահպանական նորմերի կոպիտ խախտման հետեւանքով Հայաստանը  կորցնում է  իր հարավն ու հյուսիսը»,-երեկ  ահազանգել է  բանպահպան Կարինե Դանիելյանը: Թափոնների եւ նորմերի խախտումներով գործող պոչամբարների առատությունը հանգեցրել է նրան, որ այսօր արդեն չի կարելի խոսել մեր երկրում էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի  մասին:ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Փետրվարի 23-ին «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք ազգային խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նիստը: Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշել է, որ դատաիրավական շատ նորմեր այսօր էլ չեն համապատասխանում  Սահմանադրությանը, իսկ գործող օրենքների մոտ 70 տոկոսը հակասության մեջ է մայր օրենքի հետ:ՎԱՐԴԱՆՆ ՈՒ ՉԻՆԱՑԻՆԵՐԸԵրեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Վարդան Այվազյանն իր ծառայողական` 021 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայով ժամանել է «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց` չինացի գործարարների հետ հանդիպման, որը, որոշ տեղեկություններով, կազմակերպվել է իր հանքերը նրանց վաճառելու նպատակով: Այվազյանին ուղեկցել է Այվազյան կրտսերը «Բենթլի» ավտոմեքենայով ու առանց  ԱՊՊԱ տեխզննման կտրոնի, ինչը արձանագրել է Գագիկ Շամշյանը:




Լրահոս