Հադրութում 26 հարկանի երկնաքե՞ր են կառուցելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մամուլում լուրեր շրջանառվեցին, որ ԼՂՀ-ում պատրաստվում են 26 հարկանի երկնաքեր կառուցել: Այն պետք է կառուցվի ոչ թե Ստեփանակերտում, այլ Հադրութում: Այա առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Հադրութի քաղաքապետ Արմեն Աբրահամյանի հետ:

Վերջիս մեզ հետ զրույցում հայտնեց. «Այս պահին կառուցվում են երկու բազմահարկանի շենք: Մեկը ՝ 20 բնակարանոց, մյուսը` 16: Շենքերը կառուցվում են մեր սպաների համար: Արդեն երկու շաբաթ է ինչ սկսել են կառուցման աշխատանքները»:
Իսկ ինչ վերաբերում է երկնաքեր կառուցելուն, Հադրութի քաղաքապետը միանշանակ հերքեց. «Կառուցվում են սպաների համար նախատեսված շենքեր»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս