Ավան վարչական շրջանում գործարկվել է միասնական ընդունարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե մինչ օրս  Ավան  վարչական շրջանի բնակիչները կենսաթոշակ նշանակելու (վճարելու), վերահաշվարկելու, երեխայի ծննդյան միանվագ, մայրության և խնամքի նպաստ նշանակելու դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում էին Ավան և Նոր-Նորքի սոցիալական ապահովության տարածքային բաժին, ապա այսուհետ՝  գործարկված միասնական ընդունարանների շնորհիվ, Ավանի բնակիչները իրենց դիմումները կարող են ներկայացնել նաև Ավանի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն (N 12 պոլիկլինիկայի 1-ին հարկ, հասցե՝ Խուդյակովի 222, հեռ. 010 62 10 71):

Սա նշանակում է, որ հազարավոր քաղաքացիներ, խնայելով իրենց ժամանակը, սոցիալական պաշտպանության ոլորտի հետ կապվածհարցերով կարող են դիմել իրենց բնակության վայրին մոտ գտնվող համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն, որտեղ գործում են քաղաքացիների դիմումների ընդունման  հստակ և պարզեցված ընթացակարգեր:

Ընդունարանների գործարկումն իրականացվել է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  և ՀՀ քաղաքապետարանի միջև  ստորագրված սոցիալական համագործակցության  համաձայնագրի շրջանակներում:

Միասնական ընդունարանների գործարկումը շարունակական կլինի Երևանի այլ վարչական շրջաններում ևս:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս