Եթե լյարդը գերծանրաբեռնված է կամ վատ է աշխատում, մենք միանգամից դա զգում ենք: Թուլություն, էներգիայի կորուստ, գլխապտույտ, սրտխառնոց, մաշկային և մարսողական խնդիրներ. այս ամենը լյարդի հետ կապված խնդիրների ախտանշաններ են:
Տնային պայմաններում կարելի է մաքրել լյարդը այս հյութի օգնությամբ:
Անհրաժեշտ է՝
– Մի բուռ անանուխի տերև
– 1 կիտրոնի հյութ
– 1 նարինջի հյութ
– 1 լ ջուր
– 3 ճաշի գդալ մեղր
Պատրաստման եղանակը՝
Ջուրը լցրեք խորը ամանի մեջ և տաքացրեք: Ավելացրեք անանուխի լվացած տերևները և թույլ կրակի վրա թողեք 5 րոպե: Հանեք այն կրակի վրայից և թողեք հովանա սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Ջրի մեջ 1 կիտրոնի, 1 նարինջի հյութ և մեղր ավելացրեք և խառնեք: Հյութը անցկացրեք քամիչի միջով: Բուժիչ միջոցը պատրաստ է օգտագործման համար: Այն նաև հագեցնում է ծարավը ամռան տապին: