Որոնք են երակների վարիկոզ լայնացման առաջին ախտանշանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անոթային վիրաբույժ, ֆլեբոլոգ Անդրեյ Պանկովը Սեչենովի համալսարանի YouTube-յան ալիքի համար պատրաստված հարցազրույցում պատմել է, թե ինչպես կարելի է տարբերակել երակների վարիկոզ լայնացման առաջին նշանները և ինչ միջոցներ է հարկավոր ձեռնարկել դրանց հայտնաբերման դեպքում։

ինչպես շեշտել է մասնագետը, առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել շրջապատին ու հատկապես ընտանեկան անամնեզին։

«Եթե հարազատներից շատերն ունեն երակների վարիկոզ լայնացում, ապա հիվանդության զարգացման վտանգը բարձր է նաև ձեզ մոտ։ Սա հատկապես վերաբերում է հղիության շրջանում գտնվող կանանց, որոնց մոտ երակային համակարգի վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը մեծանում է։ Դեպքերի ճնշող մեծամասնության պարագայում երակների վարիկոզ լայնացումը զարգանում է ծննդաբերությունից հետո: Երկրորդ հերթին հարկավոր է տեսողականորեն ստուգել մաշկը. եթե դրա վրա առկա են ուռուցիկ պնդացումներ ու մեծ երակներ, ապա հարկավոր է բուժզննում անցնել ու ստուգել այդ հատվածում թրոմբների առկայությունը», – պարզաբանել է մասնագետը։

Նա նաև պատմել է անոթային այս հիվանդության բուժման մեթոդների մասին։ Նրա խոսքով՝ ոչ շատ լուրջ դեպքերում առաջին հերթին նշանակվում են հատուկ քսուքներ ու դեղահաբեր, մինչդեռ հիվանդության բուժման երկրորդ տարբերակը վիրահատական միջամտությունն է, որը սովորաբար ցուցվում է չափազանց խորացված դեպքերում։




Լրահոս