
Կառավարությունը գումարները շատ օպերատիվ տրամադրել է, այժմ մաքրման լուրջ աշխատանքներ են ընթանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը` անդրադառնալով Արթիկում ջրհեղեղից հետո ստեղծված իրավիճակին:
«Ջրհեղեղի նույն օրը, ամենաուժեղ ժամանակ ես արդեն եղել եմ Արթիկում և ամբողջ գիշեր բավական մեծ աշխատանք ենք կատարել և չունեցանք դպրոցի կամ մանկապարտեզի փլուզում: Ներկա պահին հատկացված են միայն բնակիչներին փոխհատուցելու և այն գումարը, որն անհրաժեշտ է գետակն իր հիմնական հունին վերադարձնելու համար», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան