ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւան-Սեւան մայրուղում

ՀՀ քաղաքացիները այս կերպ են իրենց երախտագիտությունը հայտնում հայ զինվորին: Նրանք նման ձեւով ոգեշնչում ու սատարում են մեր քաջերին:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ օտարերկրացին ի՞նչ կարգով կարող է բողոքարկել կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժումը: Եվ ուզում եմ իմանալ՝ կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժման դեպքում որքա՞ն ժամանակ անց նա կրկին կարող է դիմել համապատասխան մարմին:

Հովհաննես Ստեփանյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ բացառությամբ հատուկ կացության կարգավիճակի, կացության կարգավիճակ ստանալու կամ երկարաձգելու համար ներկայացված դիմումի մերժումը օտարերկրացին կարող է բողոքարկել դատական կարգով: Կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում օտարերկրացին մեկ տարի հետո կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, օրինակ, եթե նա արտաքսվել է ՀՀ տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից (եւ եթե արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշումից անցել է 3 տարուց պակաս ժամկետ) կամ դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ աշխատանքային ստաժը ի՞նչ փաստաթղթով է հաստատվում: Եվ կցանկանայի իմանալ՝ աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում ինչպե՞ս է հաստատվում աշխատանքային ստաժը:

Սուսաննա Մալխասյան (59 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մալխասյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը՝ նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:
Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող ՀՀ կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ աշխատանքային գրքույկի բացակայության, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում բացակայում են անհրաժեշտ գրառումները, կամ պարունակվում են ոչ ստույգ, սխալ գրառումներ աշխատանքի ժամանակաշրջանի մասին, որպես աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթեր ընդունվում են տեղեկանքներ, հրամանից քաղվածքներ, անձնական հաշիվներ, աշխատավարձ վճարելու մասին տեղեկագրեր, վկայականներ, բնութագրեր, գրավոր աշխատանքային պայմանագրեր եւ համաձայնագրեր՝ աշխատանքների կատարման նշումով, աշխատանքային ծառայողական ցուցակներ եւ այլ փաստաթղթեր, որոնք պարունակում են աշխատանքի ժամանակաշրջանի մասին տվյալներ:




Լրահոս