Բլինքենը հանձնառություն է ստանձնել մարդասիրական օգնություն տրամադրել նաև արցախահայերին. կոնգրեսական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնգրեսական Բրեդ Շերմանը հանձնառություն է ստացել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենից՝ մարդասիրական օգնության տրամադրման ոլորտում:

«Ես հանձնառություն եմ ստացել պետքարտուղար Բլինքենից, որ վարչակազմն աշխատելու է, որպեսզի Կոնգրեսի կողմից տրամադրվող 9 միլիարդ դոլարի մարդասիրական օգնությունը բաշխվի՝ հաշվի առնելով, թե որտեղ կա դրա հրատապ անհրաժեշտությունը՝ Տիգրեյում, Ռոհինջայում, Արցախում, թե Սուդանում», նշել է կոնգրեսականը՝ X-ի էջում:




Լրահոս