ԴԻԼԻՋԱՆԸ «ՍՈՂՈՒՄ» Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջան քաղաքի կենտրոնում սողանքն ակտիվ է: Արդեն փլվել է Մատինովի աղբյուրի հենապատի եզրը: Հռչակավոր այդ աղբյուրը կառուցել է Թիֆլիսի քաղաքապետ Մատինովը: Թեեւ «ՀՀ Տավուշի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ այդ աղբյուրը համարվել է պահպանության արժանի, սակայն այսօր հակասողանքային միջոցառումների համալիր ծրագիր է անհրաժեշտ: Ինչպես տեղեկացանք Դիլիջանի քաղաքապետարանից, այդ հարցում առայժմ առաջընթաց չկա: Այնինչ դեռեւս անցյալ տարի սողանքի հետ կապված իրավիճակին տեղում  ծանոթացել էին  ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, տրանսպորտի եւ կապի,  քաղաքաշինության նախարարները: Բացի այդ, սողանքային իրավիճակն ուսումնասիրել էր արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի փրկարար ծառայության, քաղաքաշինության նախարարության, Տավուշի մարզպետարանի եւ Դիլիջանի քաղաքապետարանի մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբը, որի  ներկայացրած առաջարկների հիման վրա էլ կառավարությունը պետք է Դիլիջանի սողանքների  հիմնահարցի լուծումը գտներ: Մասնագետների կարծիքով  խնդիրը  կարող է  լուծվել խորհրդային ժամանակներում կառուցված ջրահեռացման թունելների գործարկմամբ: Սակայն կառավարությունը հապաղում է, որը կարող է բերել պատմական հուշարձանի ու նաեւ քաղաքի կենտրոն տանող ճանապարհի փլուզմանը:ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԴիլիջան




Լրահոս