
Արդեն հայտնել էինք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստին նշեց, որ սոցիալական փաթեթների` հանգստի վերաբերյալ բաղադրիչում չարաշահումները շարունակվել են և կասեցվեց սոցիալական փաթեթով հանգստի կազմակերպումը:
Կառավարության նիստից հետո Աշխատանքի և սոցիալական ահրցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում կոնկրետ չարաշահումների չափը չնշեց. «Ուսումնասիրություններն առաջիկայում կավարտվեն և կքննարկվի վերջնական որոշում կայացնելու մասին հարցը: Վերջնական որոշում չկա և վաղ է վերջնական եզրակացություններ անել», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: