Բժշկական համալսարանում աղմուկ է բարձրանում. ինչն է ուսանողների վրդովմունքի պատճառը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներն ArmLur.am-ի հետ զրույցում իրենց դժգոհությունները հայտնեցին պետական ավարտական քննությունների արդյունքներից: Ուսանողների խոսքով` կուրսի 400 ուսանողից մոտավորապես 150-ն անբավարար գնահատականներ է ստացել:

Մեզ դիմած ուսանողները ներկայացրեցին իրենց պահանջները, ըստ որոնց` ցանկանում են, որ վերանայվեն պետական ավարտական քննության արդյունքները եւ կրկին քննություն նշանակվի:

Այս խնդիրը կարգավորելու նպատակով ուսանողներից շատերը դիմել են նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսկացությանը` ակնկալելով կուսակցության աջակցությունը:

ArmLur.am-ն ուսանողների կողմից բարձրացված խնդիրները լսելուց հետո զրուցեց բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ` հասկանալու ինչպես է պատահում, որ համալսարանը 7 տարիներ հանդուրժել է «տգետ» ուսանողներին եւ հասցնելով 7-րդ կուրս` որոշել է դուրս թողնել համալսարանից:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ ունեցած ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ երեքշաբթի` հուլիսի 12-ին «Ժողովուրդ» օրաթերթի հերթական համարում:

Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս