
Չնայած անցած տարվա վերջից ՀՀ կառավարությունը հայտարարել էր գործուղումների ծախսերը կրճատելու մասին, սակայն ՀՀ բնապահպանության նախարարության ղեկավարությունը շարունակում է առաջվա պես բիզնես կարգերով շրջագայել:
«Ժողովուրդ»-ը նշված նախարարությունից այս առնչությամբ փորձել էր պարզաբանում ստանալ: Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ բնապահպանության նախարարությունից վստահեցրել են, թե իբր այս տարվա ընթացքում իրենց նախարարության ղեկավար կազմից մեկ գործուղում է իրականացվել բիզնես կարգով, որը եղել է ապրիլին, մնացածը էկոնոմ կարգով են իրականացվել: