Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ այս տարի արդեն երկրորդ անգամ տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Ադրբեջանում կարող են արգելել հայտնի «Մաշան և Արջը» մուլտսերիալը, և այն կառավարության համար իրական գլխացավ է դարձել:
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով փորձագետներին, հայտնել էին, որ արգելքի պատճառ կարող են հանդիսանալ բռնության տարրերը, իսկ այժմ կա կարծիք, որ մուլտֆիլմում «որոշակի գաղափարախոսություն» կա:
Ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկը՝ հղում անելով ռուսական RT հեռուստաալիքին, գրում է, որ «Մաշան և Արջը» մուլտֆիլմը «Կրեմլի քարոզչությունն է»: RT-ի փոխանցմամբ՝ Լեհաստանում, Ադրբեջանում և Ուկրաինայում այն ցանկանում են ներառել պատժամիջոցների ցուցակում, քանի որ այն «պուտինյան տանկեր» է պարունակում, իսկ ինքը՝ մուլտֆիլմը, «Կրեմլի տրոյական ձի է»:
Ադրբեջանցի քաղաքագետների խոսքով՝ մուլտֆիլմը գաղափարական կոդեր է պարունակում: