ՀՀ-ում Եթովպիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հնրապետությունում Եթովպիայի նորանշանակ դեսպան Գրում Աբայ Թեշոմեն (նստավայրը` ք. Մոսկվա) հուլիսի 11-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի և Եթովպիայի միջև պատմական, կրոնական և մշակութային կապերն ամուր հիմք են ստեղծում երկկողմ հարաբերությունների զարգացման համար: ԱԳ նախարարի տեղակալը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության առավել խորացման և ամրապնդման գործում:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, մասնավորապես, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:

Երկուստեք ընդգծվեց միջազգային կառույցներում փոխգործակցության կարևորությունը:




Լրահոս