Մոսկվան ԼՂ հարցում չի ցանկանում զիջել իր դիրքերը. Սերգեյ Մարկեդոնով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Մոսկվան չի ցանկանում զիջել իր դիրքերը: Եվ դրանով են բացատրվում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հաճախակի այցերը Բաքու և Երևան: Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտաքին քաղաքականության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի դոցենտ, հայտնի քաղաքական փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Նրա խոսքով՝ Մոսկվան «ոչ մի դեպքում չի ցանկանում ձեռքից բաց թողնել բանակցությունների ֆորմատը»:

«Հավանաբար, Սերգեյ Լավրովի այցը Բաքու նպատակ ուներ հաստատել Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնագրերը: Չեմ կարծում, որ խոսքը որևէ որոշման մասին է: Եվ չեմ հավատում, որ այդ հարցին նվիրված որևէ գագաթաժողովի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով որոշում կընդունվի: Դա երկարաժամկետ գործընթաց է, որը չի կարող լուծվել մեկ կամ երկու հանդիպման ընթացքում»,-ասել է քաղաքական փորձագետը:




Լրահոս