Հայտնի է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպման օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևն ու Հասան Ռոհանին կհանդիպեն Բաքվում օգոստոսի 8-ին: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը:

«Նման հանդիպում, անկասկած, կկայանա: Ակնկալվում է, որ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին»,-ՏԱՍՍ-ը մեջբերում է նրա խոսքը:

Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս նման հանդիպում կկայանա:




Լրահոս