Գյումրու ընտրություններին ՀՀԿ-ն կարող է դաշինք կազմել նաև այլ կուսակցությունների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ներքաղաքական, արտաքին քաղաքական և ներկուսակցական հարցերի: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում խոսեց նաև Գյումրու քաղաքապետի ընտրություններում Սամվել Բալասանյանին սատարելու մասին:  «Երեկ Շիրակի տարածքային կառույցը հայտարարել է՝ ՀՀԿ-ն սատարելու է Սամվել Բալասանյանին, երկրորդ կետով էլ ԳՄ-ին առաջարկվել է դաշինքով գնալ Քրիտոնեա-դեմոկրատական միության հետ՝ սատարելով Բալասանյանին։ ԳՄ-ն այդ հարցի վերաբերյալ որոշում կկայացնի մյուս շաբաթ։ Իսկ ինչ վերաբերում է դաշինքին, չեմ բացառում, որ Գյումրու ընտրություններին մենք դաշինք կկազմենք նաև այլ կուսակցությունների հետ»,- նշեց նա:

Նա անդրադարձավ նաև  «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի այն կարծիքին, թե ապրիլյան քառօրյա պատերազմը եղել է դիվանագիտության ու իշխանության թերության պատճատով: «Պարզ է, թե ինչու է Վարդան Օսկանյանը նման հայտարարությամբ հանդես գալիս, և հետաքրքիր է, թե ու՞մ ջրաղացին է ջուր լցնում պարոն Օսկանյանը», – եզրափակեց նա։




Լրահոս