ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2016թ. օգոստոսի 15-ն ընտրելով Alcatel Pixi 3 (4), Alcatel Pixi 4 (4) կամ BLU Dash L սմարթֆոնը և բաժանորդագրվելով «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով՝ ամսական 2500 դրամի դիմաց բաժանորդը ստանում է 1500 ներցանցային րոպե, 1000 ՄԲ ինտերնետ և անսահմանափակ ներցանցային SMS ուղարկելու* հնարավորություն:
Առաջարկի շրջանակում սմարթֆոնը կարելի է ստանալ 1 դրամով:
««STARTPHONE» սակագնային պլանի նկատմամբ աճող հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ գործում է «բոլորը՝ մեկում» սկզբունքով: Բաժանորդագրվելով այդ սակագնային պլանին, բաժանորդը կարող է ոչ միայն սարքերի լայն տեսականուց ընտրել գնային ցանկացած կատեգորիայում իրեն առավել հարմար սմարթֆոնը, այլև՝ Հայաստանում ամենաընդարձակ բջջային ցանցի ներսում ստանալ զգալի քանակությամբ խոսելաժամանակ, SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն, ինչպես նաև որոշակի ծավալի ինտերնետ: «STARTPHONE» սակագնային պլանի առավելություններից են նաև ամսավճարի մատչելիությունը, բաժանորդագրության դյուրին ընթացակարգը, ինչպես նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հաճախորդների սպասարկման բարձր որակը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
*1000 SMS հաղորդագրություն՝ ցանցի ներսում
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:
Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով: