Հայաստանը դատապարտում է Նիսում տեղի ունեցածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտում է անցած գիշեր Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 80 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

«Խստորեն դատապարտում ենք Նիսում իրականացված հարձակումը: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին», – ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:




Լրահոս