Նիցցայում ահաբեկչությունից ևս մեկ ՀՀ քաղաքացի է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիցցում ահաբեկչությունից ևս մեկ ՀՀ քաղաքացի է զոհվել: Այս մասին հայտնում են Հայաստանի ԱԳՆ-ից:

Մինչ այդ Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Նիսում ահաբեկչության հետեւանքով զոհվել է ՀՀ քաղաքացի. «Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի միջերկրածովյան Նիցց քաղաքում հուլիսի 14­-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84­-ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ըստ նախնական տվյալների` վարորդը Ֆրանսիայում բնակվող և ծագմամբ թունիսցի 31­ամյա քաղաքացի է:




Լրահոս