ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանին: Ազգային ժողովի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է.
«Ձեր անցած` շուրջ կեսդարյա դերասանական ուղին սերտորեն համակցված է ազգային մշակույթին ու արվեստին եւ հատկապես դրանց` մեր ժամանակների պատմությանը:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում եւ հայկական կինեմատոգրաֆում Դուք ստեղծել եք բազմաթիվ տպավորիչ կերպարներ, որոնցից յուրաքանչյուրն ունի Ձեր անհատականության դրոշմը: Թե՛ կինոյում, թե՛ թատրոնում Դուք հավատարիմ եք հայ դերասանական արվեստի դասական ավանդույթներին` այսօր էլ շարունակելով հարստացնել դրանք»:
Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, բարեկեցություն եւ ստեղծագործական նոր հաջողություններ: