Նիցցայի ահաբեկչության գործով 5 մարդ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական միջերկրածովյան Նիցցա քաղաքում, որտեղ բեռնատարը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ,  5 մարդ է ձերբակալվել, փոխանցում է BFMTV-ն:

3 մարդ ձերբակալվել էր հուլիսի 16-ի առավոտյան:

Նախօրեին հայտնի է դարձել ահաբեկչի կնոջ բերման ենթարկման մասին:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Նիցցայի անգլիական ծովափին Բաստիլի գրավման տոնակատարության ժամանակ ահաբեկիչը 60–70 կմ/ժամ արագությամբ մխրճվել էր ամբոխի մեջ և կրակ բացել, 80 մարդ էր զոհվել:




Լրահոս