Ռազմական հեղաշրջման փորձ կատարած զինվորականների կողմից գրավված TRT պետական հեռուստաընկերությունը վերսկսել է բնականոն հեռարձակումը:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի`կառավարական ուժերը հեռուստաընկերության շենքի դիմաց հավաքված ժողովրդի հետ միաին կարողացել է ճնշել շենքը գրաված զինվորականների դիմադրությունը և ձերբակալել նրան մեծ մասին: Հաղորդվում է, որ կա մոտ մեկ տասնյակ ձերբակալված:
Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մասնակցած զինվորականների խումբը ներխուժել ու գրավել էր TRT հեռուստաընկերության շենքը և լուրերի հաղորդավարին զենքի սպառնալիքով ստիպել կարդալ երկրում հեղաշրջման մասին նախօրոք պատրաստված տեքստը:
1 ժամ ընդհատումից հետո եթերը վերսկսել է նաև զինվորականների կողմից գրավված «CNNTurk» հեռուստաալիքը: Հեղաշրջման մասնակից մեկ այլ խումը ներխուժել էր Doğan մեդիակենտրոնի շենք, որտեղ գտնվում են համանուն լրատվական գործակալությունը, CNNTurk ծառայությունը և Hurriyet թերթը:
CNNTurk ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այս խումբը ևս չեզոքացվել է ոստիկանների ու շենքի մոտ հավաքված կառավարության կոմնակից ժողովրդի կողմից:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որն ուղեկցվել է օդային ու ցամաքային ռմբահարումներով: Հայտվում է ամենաքիչը 60 զոհի և հարյուրավոր վիրավորների մասին: Հաղորդվում է, որ հուլիսի 16-ի լույս առավոտվա դրությամբ հեղաշրջման փորձը կառավարական ուժերի կողմից հիմնականում ճնշվել է: