Դե որ կարան` թող հասնեն, գլուխները պատին են տվել․ Առաքել Մովսիսյանը՝ զինված հարձակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն դավաճանություն է։ ArmLur.am-ի հետ զրույցում Ժիրայր Սէֆիլյանի համախոհների արարքն այսպես որակեց ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը։ Անդրադառնալով նրանց պահանջներին` Մովսիսյանը նշեց․

«Նախ առաջինը՝ իրանց պահանջելը շատ քիչ ա։ Երկրորդ՝ նման կարգի  արյունով պահանջ չեն ներկայացնում, անմեղ մարդկանց խփելով։ Դա առնվազն սրիկայություն եմ համարում՝ անկախ նրանից, թե ով է։ Երբևիցէ կռված տղան նման սրիկայություն չէր անի։ Հայի արյունով չի կարելի նման բան անել», – հավելեց նա։

Դիտարկմանը, որ Սէֆիլյանի համախոհների խոսքով, այլ տարբերակ չլինելն է իրենց դրդել նման քայլի գնալ, Մովսիսյանը նշեց․ «Դե որ  կարան, թող հասնեն, գլուխները պատին են տվել։ Դե կարան, թող հասնեն»։




Լրահոս