ՀՈՂ ԽԼԵԼԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԵՐԵՎՈՒՅԹ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ-Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային  միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը մի արաբ  շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց Կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:-Դե ի՞նչ պետք է լինի իմ վերաբերմունքը հող խլելու նկատմամբ, պարզ չէ՞, որ շատ վատ: Չնայած ուրիշ բան էլ պետք չէր սպասել, քանի որ առաջին օրվանից սկսած Սասուն Միքայելյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, իր նախկին, այսպես ասած, ընկերների եւ պետական բարձրագույն իշխանությունների կողմից:  Այնպես որ դա դատապարտելի երեւույթ է, եւ չի կարելի նման կերպ վարվել մի մարդու հետ, որի մարմնի մեջ բազմաթիվ բեկորներ կան պատերազմից մնացած: Եվ, ընդհանրապես, քաղաքական հայացքների համար այդ մարդը չպետք է հայտնվեր նման վիճակում, շինծու գործեր են դրանք, սա է իրականությունը: Սրա միակ ելքն այն է, որ լինի նորմալ իշխանության ձեւավորում, պետք է արդարություն լինի, պետք է ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն լինի, որի դեպքում էլ կլինի այդ արդարությունը: Սա է, ուրիշ ճանապարհ չկա, թե չէ այսպես մենք անընդհատ խրվում ենք ճահճի մեջ:ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀԺԿ անդամ




Լրահոս