
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2016 թ. հուլիսի 25-ից կանխավճարային և հետվճարային բաժանորդներին առաջարկվող «BIT1» ծառայությամբ տրամադրվող գերարագ ինտերնետ-փաթեթի ծավալը մեծացել է և կազմում է օրական 200 ՄԲ:
Իսկ կանխավճարային բաժանորդներին առաջարկվող «BIT30» ծառայությամբ տրամադրվող գերարագ ինտերնետ-փաթեթի ծավալը կազմում է ամսական 3000 ՄԲ:
«BIT1» և «BIT30» ծառայությունն ակտիվացրած բաժանորդները կշարունակեն օգտվել նույն պայմաններով՝ մինչ ծառայության ապաակտիվացումը։
Ս.թ. հուլիսի 25-ի դրությամբ «BIT1» ծառայությունն ավտոմատ երկարացման հնարավորությամբ ակտիվացրած բաժանորդները կշարունակեն օգտվել նույն պայմաններով՝ մինչև սեպտեմբերի 1-ը կամ մինչ ծառայության ապաակտիվացումը, իսկ այնուհետև կօգտվեն դրանից նոր պայմաններով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև տեղեկացնում է, որ այս ծառայություններով տրամադրվող գերարագ փաթեթը սպառելուց հետո ավելի ցածր արագությամբ անսահմանափակ ինտերնետ այլևս չի տրամադրվելու:
«Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերություն