Այդ մարդկանց պարզապես կկորցնեն` կամ ցմահ կնստացնեն, կամ գլուխները կուտեն. Արփինե Բեկջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Արփինե Բեկջանյանն այսօր սոցցանցի իր էջում գրառում էր կատարել, որտեղ երգչուհին «Սասնա ծռեր» խմբի տղաներին համեմատել էր Նաիրի Հունանյանի խմբի տղաների հետ: Այնուհետև շատ արագ հեռացրել էր այն:

ArmLur.am-ն Արփինեից փորձեց ճշտել, թե ինչու՞ է նրանց միջև համեմատություններ անցկացրել և որն է եղել գրառումը հեռացնելու պատճառը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Ես ոչ թե Նաիրիի հետ եմ համեմատում, այլ կորցնելու փաստի մասին եմ ասում: Մարդիկ, որոնք ըմբոստանում են իշխանության դեմ, նրանց պարզապես կորցնում են»:

Մեր զրուցակիցը ընդգծեց, որ իրեն սխալ են հասկացել, այդ իսկ պատճառով էլ նա հեռացրել է իր գրառումը:
«Այդ պահին իմ ներքին ըմբոստությունը դուրս եկավ, որ ասում են զենքներդ վայր դրեք: Այն մարդիկ, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են մեզ համար ժամանակին, հիմա ևս զոհաբերում են: Այդ մարդկանց պարզապես կկորցնեն, կամ ցմահ կնստացնեն, կամ գլուխները կուտեն: Այնպես չի, որ դա հանելուկ է, կամ մեր երկրում նման բան հնարավոր չի»,- ասաց նա :

Արփինեի խոսքով ՝ այն մարդիկ, որոնք հանդիսանում են որպես մտավորականներ, չեն հասկանում, որ այս մարդիկ մահապարտներ են, եթե զենքերը վայր դնեն, դա կնշանակի, որ այլևս նորմալ ապրելու փրկություն չկա:
Այդ մարդիկ հերոսներ են, ոչ թե տեռորիստներ»,- հավելեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս