Բիզնես-առաջադրանք՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի պատանեկան նվաճումների» ամենամյա 24-րդ ամառային ճամբարում, հանրապետության մարզերի ավելի քան 150 աշակերտ մասնակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջադրած «Բիզնես-առաջադրանք» մրցույթին: Միջոցառումը կազմակերպվել է «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնության նպատակը բիզնեսի և կրթության միջև երկխոսություն ստեղծելն ու դրանով իսկ` ավագ դպրոցում սովորող աշակերտների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների և նորարարական մտածելակերպի զարգացումը խթանելն է: Ծրագիրը ճամբարականներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները կիրառել գործնական միջավայրում, առաջարկել նորարարական բիզնես լուծումներ և մոտեցումներ:

8a5d879d-9e18-4776-9f13-753d17e8e975

Մինչև մրցույթի մեկնարկը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորները ճամբարականներին ներկայացրել էին բիզնես-առաջադրանք: Ավագ դպրոցի աշակերտները սահմանված ժամանակահատվածում պետք է առաջարկեին լուծումներ և դրանք ներկայացնեին գնահատող հանձնաժողովին, որի կազմում էին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ճամբարականներին ներկայացվել էր հետևյալ բիզնես-առաջադրանքը. հավելյալ ծառայություններ առաջարկել Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի «Viva» սակագնային պլանների համար: Ուսումնասիրելով «Viva» սակագնային պլանները՝ ճամբարականները փորձել են գոյություն ունեցող ցանկը համալրել բաժանորդների համար առավել գրավիչ նոր ծառայություններով:

bb44252e-d759-4374-926f-0cb9aeafbd55

Առաջարկը մշակելիս ճամբարականները փորձել են հաշվի առնել հետևյալ գործոնները`

· գնային քաղաքականությունը

· բիզնես շահույթը

· կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը

· մրցակցությունը

Առաջարկը պատրաստելու ընթացքում հեռախոսի օգնությամբ ինտերնետից օգտվելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակիցներին տրամադրել էր ինտերնետ հասանելության ծառայություն:
«Բիզնես-կառավարումը մի շղթա է, որտեղ բիզնես նպատակներից բացի՝ անչափ կարևոր է սպառողին հարմարավետ, ճկուն, գրավիչ արդյունք ներկայացնելը: Ընդ որում՝ այնպես, որ դրա հիմքում լինի և՛ կազմակերպության որդեգրած արժեհամակարգը, և՛ մրցակցային լինելու պարտադիր պայմանը, և՛ պատասխանատու մոտեցումը, և՛ երկրի տնտեսության զարգացմանը նպաստելու ռազմավարությունը: Ողջունում եմ ձեր ակտիվությունը և հաջողելու նպատակասլացությունը: Այս հարթակը տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հրաշալի միջոց է: Ծրագրի շնորհիվ դուք կարող եք դառնալ առավել վստահ և հեռատես»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

95bb1d0c-086d-4fcb-b9d9-4e5bb86ff8ee

«Հայաստանի պատանեկան նվաճումների» կողմից կազմակերպվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագիրն իրականացվում է հանրապետության ավելի քան 150 խոցելի համայքնում՝ JHM բարեգործական հիմնադրամի և HSBC բանկի հովանավորությամբ: Ծրագրի նպատակն այդ համայնքների շուրջ 2500 աշակերտի տնտեսագիտական և ձեռնարկատիրկական գիտելիքներ տրամադրելն է, մասնավորապես՝ բիզնես էթիկայի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներին ծանոթացնելը և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ընձեռելը: Ծրագիրն աշակերտներին սովորեցնում է դառնալ ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքներում և հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին:

c45be1b5-bf6d-40d8-8efb-59e3250514a8

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը «Բիզնես-առաջադրանք» մրցույթի հաղթողներին նվիրել է Alcatel Pixi 4 սմարթֆոններ:

Մանրամասն տեղեկությունները ներկայացված են «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության վեբ-կայքում`www.jaarmenia.org: www.jaarmenia.org

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:




Լրահոս