Նկարչական օր-2016 (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանի կենդանաբանական այգում նշել են «Նկարչական օր» ամենամյա միջոցառումը: Մրցույթին մասնակցել են 5-16 տարեկան ավելի քան 1500 երեխա և պատանի:

«Նկարչական oրն» ամենամյա Համահայկական նկարչական 9-րդ մրցույթ-նախագծի շրջանակում իրականացվող միջոցառում է։

94b4fdca-cb41-4fb5-877f-ec46e765aafb

«Այս նկարների օգնությամբ ամեն օր մասնագիտական բառապաշարով քննարկվող բնապահպանական խնդիրները գույն և բովանդակություն են ստացել` դառնալով առավել ազդեցիկ ու սթափեցնող: Բնապահպանական խնդիրների մասին պատմող այս նկարներում անսահման սեր ու լավատեսություն կա: Սրանք են ապագային ուղղված մեր «կանաչ» նախաձեռնությունների հաջողության կարևորագույն նախապայմանները»,-ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

252a998d-8a5f-4596-9a4f-adc561f7dd8e

«Այս միջոցառումը  մարդկությանն ուղղված կոչ է՝ պահպանել բնությունը: Երեխաների  պատկերացրած միջավայրը նման է իրենց  հեքիաթների աշխարհին: Նրանք նկարում են այն՝ ինչ երազում են:

411478f5-5e6b-4ed2-b475-871a527dd5e2

Այդ աշխարհում բնությունը մարդկանց, կենդանիների և բուսական աշխարհի տունն է, որտեղ  մարդըկենդանիների հաշվին չի ընդլայնում իր կենսատարածքը, չի ոչնչացնում անտառը, չի փոխում գետերի հունը… ավելին՝ խնամում և պահպանում է շրջակա միջավայրը:  Վաղվա սերունդը նկարների միջոցով բարձրաձայնում է աշխարհին սպառնացող վտանգների մասին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Նկարչական օր-2016»-ի շրջանակում ամփոփվել են  նաև Համահայկական 7-րդ և 8-րդ մրցույթների արդյունքները: Մրցանակ է ստացել 24 պատանի:

83f0d5f3-d437-47ff-bb85-e9e4e15c6acd

Համահայկական նկարչական 9-րդ մրցույթի արդյունքների ամփոփումը նախատեսված է իրականացնել  հոկտեմբերին՝ «Արևորդի» միջազգային բնապահպանական կինոփառատոնի շրջանակում։

Միջոցառման լրատվական լուսաբանումը կարող եք դիտել այսօր` հեռուստաընկերությունների երեկոյան լուրերի թողարկումներում:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:




Լրահոս