Գասպարյան Վովան սպառնացել էր ինձ, թե «շտուրմ»-ով կվերցնեմ․ վաղուց սպասում եմ. ցույց կտայի, թե գրոհն ինչպես է լինում․ Պավել Մանուկյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս զորամասը հանցագործ ռեժիմի համար ծառայում էր որպես բութ գործիք: Դուք տեսնում էիք, թե նրանք ինչպես էին վերաբերվում մեր ժողովրդին։ Մենք որոշեցինք այս որջը մաքրել։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը՝  մեկնաբանելով, թե ինչու հարձակման համար ընտրեցին հենց ՊՊԾ գնդի տարածքը։

«Գասպարյան Վովան սպառնացել էր ինձ, թե շտուրմով կվերցնեմ: Դա իմ երազելի բանը կլիներ, ես դրան վաղուց էի սպասում ես ցույց կտայի, թե գրոհն ինչպես է լինում», – նշեց նա։

Մանրամասները՝  տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս