ՏՀՏ գործատուների միության անդամ կազմակերպությունների կողմից անցած տարի իրականացրած աննախադեպ պիլոտային ծրագիրը արձանագրելով բարձր արդյունքներ, այս տարի ընդլայնվում է։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ստորագրեց Փոխըմբռնման հուշագիր ՏՀՏ գործատուների միության, ՎիվաՍել-ՄՏՍ, ՍինոփսիսԱրմենիա և Յունիքոմփ ընկերությունների հետ, որը նախատեսում է պետության և տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի խոշոր ընկերությունների միջև ռազմավարական համագործակցության շարունակության մասին՝ ՏՀՏ կրթությունը Հայաստանում որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով:
Փոխըմբռնման հուշագրի նպատակն է բարձրացնել ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակը, ինչպես նաև ներմուծել ընկերությունների՝ տեսական ու գործնական նորարարական գիտելիքների վրա հիմնված մեթոդաբանությունը:
Փոխըմբռնման հուշագրի համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ապահովելու է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումը, ինչպես նաև՝ մշակելու և հաստատելու է նշված մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցելու է «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակման գործընթացին, ինչպես նաև՝ իրականացնելու է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստումը:
ՍինոփսիսԱրմենիա ընկերությունն իր ներդրումը կունենա «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը, ինչպես նաև կիրականացնի «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում:
Յունիքոմփ ընկերությունը կիրականացնի«Տեղեկատվական տեխնոլոգիաներ»առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակումը, «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստումը, ինչպես նաևկապահովի «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաների լաբորատորիաները և համակարգչային ցանցը:
Փոխըմբռնման հուշագրով այս տարի նախատեսված է կրթական ծրագրի իրականացումըևս 5 ուսումնական հաստատություններում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, N198 ավագ դպրոց, N105 ավագ դպրոց, ՀԱՊՀԳյումրու մասնաճյուղ ավագ դպրոց և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Ուսմունք» դպրոց։
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միություն