
«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանի փոխանցմամբ` ոստիկաններն իրեն առևանգել են: Մկրտչյանը հայտնում է, որ իրենց դիմակավորված անձինք պահում են Երևանյան լճի մոտ ինչ-որ զորամասում: «Իմ մոտ ինչ-որ զենք էին փնտրում. հիմա ոչ մեկիս չեն թողնում` խնդիրը Ազատության հրապարակի հավաքը պռավալ տալն է: Հեռախոսներս հետ տվին բայց դեռ պահում են: Ստեղ ես եմ, Արտոն, Սանասարյան Դավոն, Արմենը Մարտիրոսյանն ու 100-ից ավելի լուսավոր դեմքեր»,- հավելում է Արմեն Մկրտչյանը: