ՆՐԱՆ ՊԵՏՔ Է ՃԻՊՈՏՆԵՐՈՎ ԾԵԾԵԼ ԵՎ ՈՒՂԱՐԿԵԼ ԲԱՔՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում մամուլում, հեռուստատեսությամբ եւ սոցիալական կայքերում ամենից շատ շրջանառվում է երգահան Վահրամ Պետրոսյանի անունը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ «Ուրբաթ» ակումբում կազմակերպված բանավեճի ժամանակ Վահրամ Պետրոսյանը փորձում էր համոզել Սասուն Պասկեւիչյանին եւ բոլոր հավաքվածներին, որ թուրքա-ադրբեջանական կլկլոցները առկա են մեր երաժշտության մեջ, ինքը եւ իր  ընկերները սիրում ու լսում են այդպիսի երաժշտություն կամ որ աշուղական երգն արաբական ծագում ունի, ըստ այդմ` Սայաթ-Նովան էլ, եւ որ հայ աղջիկների էության մեջ կա պորտապար:Այս թեմայով զրուցեցինք Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, Կոնսերվատորիայի ազգային նվագարանների եւ երգեցողության ամբիոնի վարիչ Նորայր Դավթյանի հետ: – Պարո՛ն Դավթյան, տեսե՞լ եք այդ ասուլիսը եւ ի՞նչ կարծիք ունեք այս ամենի վերաբերյալ:- Բազմիցս եմ տեսել այդ բանավեճի ձայնագրությունը եւ շատ զայրացած եմ: Պարզապես խոսքեր չեմ գտնում: Գոնե մի փոքր ինտելեկտ ունեցող մարդն իրեն նման գռեհիկ եւ լկտի արտահայտություններ թույլ չէր տա: Նա կարող է մի օր էլ հայտարարել, որ Սայաթ-Նովան հայ չէ: Ողբալի մի բան է: Նա ցեց է մեր հասարակության մեջ: Նա երաժիշտ չէ, նույնիսկ եթե սովորական մահկանացու է, պետք է հասկանա, որ իր ասածներն անընդունելի են, պարզապես հանցանք է: Նրան պետք է ճիպոտներով ծեծեն եւ ուղարկեն Բաքու:- Ասուլիսի ընթացքում Վահրամն ասում էր, որ հայկական երաժշտության մեջ էլ կան ադրբեջանական երաժշտական տարեր:- Ես շատ վրդովված եմ նրա լկտիությամբ: Նրան այնքան շատ են թեւեր տվել Հ1-ի ղեկավարությունը, իր շրջապատը, չգիտեմ էլ ովքեր, նրա այդ կոչեցյալ ընկերները, որոնք նույնպես սիրում են այդ ադրբեջանական կլկլոցները, որ նա ինքը օգտագործում է այդ տարերը երաժշտության մեջ: Մեր հանճարեղ «երգահանները» նրանց երաժշտությունից վերցնում են այդ խայտառակ կլկլոցները, խաղիկները եւ ապականում մեր անարատ, զուլալ երաժշտությունը: Ադրբեջանցիները երբեք քո երաժշտությունը չեն կատարի: Եթե նույնիսկ նրանք Կոմիտաս են երգում, նրանք դա լկտիաբար իրենցն են համարում` ասելով, որ դա ադրբեջանական ժողովրդական երգ է: – Չե՞ք փորձել կապ հաստատել Վահրամի հետ կամ հրավիրել ասուլիսի, խոսել, բացատրել, որ այդպես ճիշտ չէ:- Նա ո՞վ է, որ ես նրա հետ գնամ ասուլիսի` իմանալով, որ նա կիսախելագար, հոգեկան հիվանդ է: Ես պարզապես չեմ ուզում իջնել նրա մակարդակին ու Սասունին էլ չեմ ուզում ինքս զանգահարել, որովհետեւ շատ վշտացած եմ նաեւ Սասունի վարքագծից: Այդ պահին նա պետք է այնպիսի մի ապտակ հասցներ հենց տեսախցիկների առջեւ, որ բոլորը տեսնեին` Վահրամն ինչի է արժանի: Թյուրիմացություն է այդ տղան: Երբ նրա երգերը լսում ես, զգում ես, որ դրանց մեջ ոչ մի հայկական բան չկա: Օտարամուտ ազդեցություններով ներծծված, գարշելի դարձվածքներով ու ելեւէջներով երգեր է գրում: Դա՞ է երաժշտությունը: Նա ի՞նչ իրավունք ունի երգահան կոչվելու: Ազգին պատիվ չբերող բան է: Նրան պետք է ցույց տալ Բաքվի ճանապարհն ու ասել` գնա՛, էնտե՛ղ ապրի: – Ցավոք, այդպիսի երեւույթներ շատ են մեզանում: Տեսե՞լ եք Սպիտակցի Հայկոյի եւ ինչ-որ ադրբեջանցու «դուետը», երբ նրանք միասին ինչ-որ խնջույքի ժամանակ շատ ընկերաբար ու մտերմիկ, ձայն ձայնի տված կլկլացնում են: – Չեմ տեսել, բայց այլեւս ոչ մի բանի վրա չեմ զարմանում: 6 տարի առաջ, երբ նոր էինք ստեղծում մեր ազգային նվագարանների համույթը, ես մեծ հույս ունեի, որ կկարողանանք ինչ-որ բան շտկել մեր այս համատարած ռաբիսացման մթնոլորտում, բայց ես այս պահին շատ հուսախաբված եմ: Քանի գնում, այդքան ուժգնանում է ռաբիսի ներգործուն ուժը մեր մաքրամաքուր երաժշտության վրա: Եվ արդյունքում ունենք այն, ինչ ունենք:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս