«Թքած Հայաստանի վրա». Ժիրինովսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին սենսացիոն հարցազրույց է տվել ռուսական Life.ru հեռուստաալիքին:

Ներկայացնում ենք այդ հարցազրույցից մեկ հատված հայաստանյան իրադարձությունների մասին.

– Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները:

– Թքած Հայաստանի վրա: Ո՞ւմ է պետք Հայաստանը: Այնտեղ պարբերաբար ելույթներ կլինեն: Փոքր երկիր, լեռների մեջ, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ոչ մի հեռանկար, ոչ մի տնտեսություն: Այնտեղ արդեն միլիոն հայ է մնացել: Իսկ ողջ աշխարհում նրանք 6 միլիոն են: Բոլորը փախել են. Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգեր: Այնտեղ ապրելու տեղ չկա, լեռներ են:

– Այնտեղ մեր բազան է տեղակայված: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, այսինքն, թքած ռազմավարական գործընկերոջ վրա՞:

– Հետ կվերցնենք բազան: Այդ բազան նրանց փրկությունն է, այլապես նրանց կվերացնեն թուրքերն ու ադրբեջանցիները: Այդ իսկ պատճառով Հայաստանի համար պետք չէ անհանգստանալ:Ադրբեջանն անմիջապես կգրավի Լեռնային Ղարաբաղը, իսկ թուրքերը նրանց կօգնեն:




Լրահոս