Հարց քաղաքացիներից` քննությունների անցկացման համար դիմորդը որքա՞ն գումար պետք է վճարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ քննությունների անցկացման համար դիմորդը որքա՞ն գումար պետք է վճարի:

Անի Հայրապետյան (25 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ քննությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց եւ արդյունքից՝ վճարած գումարը չի վերադարձվում. պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածները, 1-ին ու 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից, հանրապետական ընդունող հանձնաժողովն առանձին քաղաքացիների կարող է ազատել քննությունների վճարից:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ կառավարությունն այս տարի (2016թ.) հատկացրել է 13.787 տեղ ՀՀ պետական բուհերի համար: Վերջին տվյալներով՝ մրցույթին դիմել է 11.375 հոգի: Ի դեպ, այս թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 400-ով:




Լրահոս