Ջոն Լենոնի վեց սենյականոց ամառանոցը, որը նա գնել էր 20 000 ֆունտ ստերլինգով, վաճառքի է հանվել 10.5 մլն դոլարով: Սուրեյ կոմսությունում գտնվող Կենվուդ կալվածք է տեղափոխվել 1964-ին, երբ լիվերպուլյան քառյակը համարվում է լավագույնը մոլորակի վրա: Իր նոր տանը Լենոնը գրել է Ticket to Ride և I am the Walrus երգերը:
Կալվածքը կառուցվել է 1913-ին: Լենոնն այստեղ բնակվել է իր առաջին կնոջ Սինտիայի և իրենց որդու` Ջուլիանի հետ: Սակայն 1968-ին ամուսնալուծվելուց հետո երգիչը որոշել էր վաճառել կալվածքը, որի համար 40 000 ֆունտ ստերլինգ էր պահանջում: